«Ազատ ժողովրդավարները» կողմ են, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դառնա

«Ազատ ժողովրդավարները» կողմ են, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դառնա

PanARMENIAN.Net - «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցությունը պայքարելու է Հայաստանում կառավարման նախագահական ձևի փոխարեն խորհրդարանականի ներմուծման համար: «Փորձը ցույց է տվել, որ ավտորիտարիզմի նշաններ են ի հայտ գալիս այն մարդկանց մոտ, ովքեր իշխանության են գալիս, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլև մյուս նախկին խորհրդային հանրապետություններում»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետություններ սկսել են անցումը կառավարման նախագահական ձևից խորհրդարանականին, մասնավորապես` Վրաստանն ու Ղրղզստանը:

Արզումանյանի խոսքով` իշխանության համար պետք է պայքարեն քաղաքական թիմերը, և թե հետագայում ով կդառնա վարչապետ, դրա պատասխանատվությունը կկրեն այդ թիմերը: Արզումանյանն անդրադարձել է նաև Հայաստանի գործող և երկու նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի պայքարին: «Ես գտնում եմ, որ մենք երեք նախագահների այդ եռանկյան պատանդներն ենք: Պետք է ազատվել դրանից»,- ընդգծել է:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է դրույթ ներմուծել, որ չի կարելի նախագահական պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի, այն արգելքի փոխարեն, որի համաձայն չի կարելի նախագահ դառնալ ավելի քան երկու ժամկետ անընդմեջ: «Որպեսզի ոչ մի չարաշահում չլինի: Նորմալ երկրում կարող ես նախագահ դառնալ միայն երկու անգամ, իսկ հետո հեռանում ես, և քեզ հարգում են` որպես նախկին նախագահի»,- ասել է Արզումանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---