14 հունվարի 2012 - 12:01 AMT
Դավիթ Նալբանդյանը Կույոնգի ցուցադրական մրցաշարում զիջել է Էնդի Մարեյին

Աշխարհի չորրորդ ռակետ շոտլանդացի Էնդի Մարեյը և արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը ցուցադրական խաղ են անցկացրել Կույոնգի (Ավստրալիա) ցուցադրական մրցաշարի շրջանակներում: Մարեյը հաղթել է Նալբանդյանին 6:3, 7:6 հաշվով:

Այժմ Նալբանդյանը պատրաստվում է Australian open մրցաշարին, որը կանցնի հունվարի 16-29 Մելբուռնում: Առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստը կխաղա Յակո Նիեմինենի (Ֆինլանդիա) դեմ: Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են 11 անգամ, 7:4 հաշվով առջևում է Նալբանդյանը: