Հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի շախմատի առաջնության 4-րդ տուրը![]() 14 հունվարի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի շախմատի առաջնության 4-րդ տուրը: Այս տուրին կմասնակցեն Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան, Լևոն Բաբուջյան-Կարեն Գրիգորյան, Հրանտ Մելքումյան-Ավետիք Գրիգորյան, Հրայր Սիմոնյան-Արտաշես Մինասյան և Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան զույգերը: Առաջնության առաջատարներից մեկը՝ Զավեն Անդրիասյանն այս տուրում հանգստանում է: Երեք տուրից հետո Մելքումյանը, Մինասյանը, Պետրոսայնն ու Անդրիասյանը երկուական միավոր ունեն և զբաղեցնում են 1-4 տեղերը: 2012թ. Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու 2013թ. Հայաստանի առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցնողները՝ միջազգային Aeroflot open մրցաշարին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |