Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա

PanARMENIAN.Net - Թեհրան կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա:

Բացատրելով Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման անհրաժեշտությունը՝ Դավութօղլուն ասել է, որ համակարգը կրում է բացառապես պաշտպանական բնույթ, իսկ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տա օգտագործել իր տարածքը իր հարևանների դեմ ագրեսիվ գործողությունների համար:

Դավութօղլուն ասել է. «Թուրքիան մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա: Եթե հարևան պետություններից որևէ մեկը նման համակարգ տեղակայի, մենք դա չենք դիտարկի որպես սպառնալիք ազգային անվտանգությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---