Ջորջ Միտչել. Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել Իսրայելի ոչնչացմամբ

PanARMENIAN.Net - «Մենք ներկայումս ստիպված ենք հրաժարվել Իրանում ռազմական միջամտությունից, քանի որ այդ երկիրը հասել է շատ մեծ նվաճումների ռազմական ոլորտում: Այդ պատճառով Իրանի պատասխանը ցանկացած ռազմական հարձակման, կարող է սարսափելի լինել, և դա կարող է ավարտվել Իսրայելի ոչնչացմամբ»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` հղելով «Ֆարս» տեղեկատվական գործակալությանը, այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջորջ Միտչելը:

Ըստ նրա, նրանցից ոչ ոք, ով Իրանում ռազմական միջամտությունը համարում են կարևոր, այսօրվա դրությամբ չկարողացան հիմնավորել իրենց առաջարկությունները. «Այդ հարցի ամենակարևոր պահը, որն ուշադրության է արժանի, հանդիսանում է այն, թե ինչ տպավորություն է թողնում այդ փորձը: Նման հարձակումը երաշխիքներ չի տալիս, որ Իրանը կդադարեցնի իր միջուկային ծրագիրը: Լավագույն դեպքում, նա կարող է հետաձգել այդ գործընթացը որոշ ժամանակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---