Մի շարք ռուս գործիչներ կոչ են արել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մի շարք ռուս գործիչներ կոչ են արել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մի խումբ ռուս հասարակական, մշակութային և սպորտային գործիչներ բաց նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում թուրք վարչապետին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չչարաշահել «Ֆրանսիայի հակամահմեդական և թուրքոֆոբիկ տրամադրվածությունը»:

Բաց նամակը ստորագրվել է Ռուսաստանի վաստակավոր շինարար Վարդգես Արծրունու, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանի, Պատմական հեռանկարների ֆոնդի նախագահ, Փարիզի ժողովրդավարության և Համագործակցության ղեկավար Նատալյա Նարոչնիցկայայի, «Ռուս-հայկական Համագործակցության» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, գրող Անատոլի Վասիլենյոհի, գրող Աշոտ Սագրատյանի, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովի և ակլոց կողմից:

Նամակում ասվում է, որ Ֆրանսիայի Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը գնահատվել է որպես «Ֆրանսիայի հակամահմեդական և թուրքոֆոբիկ տրամադրվածություն»: Եթե դա իրականում այդպես լիներ, ապա օրենքն ուղղված կլիներ հենց էթնիկ թուրքերի դեմ և թուրք ժողովրդին կմեղադրեր ցեղասպանության պատասխանատվության մեջ: Ոչ մի կապ չկա Օսմանյան կայսրության տարածքում իրականացված հանցագործության և դրան թուրք ժողովրդի մասնակցության միջև: Ժամանակակից պատմության մեջ հանցագործության համար ոչ ոք փաստացի կամ բարոյապես չի մեղադրում տվյալ տարածքում բնակվող բնակչությանը: Հիմքեր չկան «Երիտթուրքերին» թուրք ժողովրդի հետ նույնականացնելու համար: Ֆրանսիայում օրինագծի ընդունմանը Թուրքիայի տված արձագանքը տպավորություն է ստեղծում, որ երիտթուրքերի մեղքը գիտակցաբար կամ անգիտակցաբար տեղափոխվում է բոլոր թուրքերի և մահմեդականների վրա:

Նամակում ասվում է նաև, որ Ֆրանսիային թուրքերը մեղադրում են ալժիրցիների ցեղասպանության մեջ: Սակայն ֆրանսիական կառավարությունն իր մեջ ուժ գտավ ճանաչելու այդ երկրի անկախությունը: Նրանք չոչնչացրին և չվտարեցին ալժիրցիներին իրենց հայրենի հողից, ինչպես երիտթուրքերը վարվեցին հայ ազգաբնակչության հետ: Ալժիրում երկար տարիներ բնակված ֆրանսիացիներ ստիպված եղան լքել իրենց համար հարազատ դարձած վայրերը: Սակայն Ֆրանսիան, ելնելով պարտքի զգացում հասկացությունից, օգնեց Ալժիրին ոտքի կանգնել: Եվ այսօր էլ բազմաթիվ ալժիրցի արաբներ խաղաղ ապրում են Ֆրանսիայում:

Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստի հիմքը դրվել է Մուսթաֆա Քեմալի օրոք, ում գործունեությունը կործանարար հարվածներ է հասցրել մահմեդականությանը Թուրքիայում:

Նամակը եզրափակվում է նրանով, որ ռուս գործիչները համոզմունք են արտահայտել, որ «մարդասիրական մահմեդականությունը կհաղթանակի Թուրքիայում միայն այն ժամանակ, երբ այնտեղ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Քանի որ «խիղճը հավատքի մի մասն է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---