Կարեն Շախնազարովը Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների թվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Ռեժիսոր, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի պաշտոնի հավանական թեկնածուների թվում է: Ավդեևը հայտարարել է, որ շուտով կլքի այդ պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին, «այդ թեկնածությունը բազմիցս առաջադրվել է քննարկումների ժամանակ»: Սակայն աղբյուրը հայտնել է նաև, որ «Շախնազարովը «Մոսֆիլմի» լավ տնօրեն է, և չափազանց բարդ է նրան փոխարինող գտնել»: Ավդեևի մյուս հավանական իրավահաջորդն է համարվում Ռուսաստանի կառավարության մշակույթի և կրթության բաժնի ղեկավար Դենիս Մոլչանովը: «Մոլչանովը երիտասարդ, շահախնդիր, նոր ֆորմացիայի պաշտոնյա է»,- հայտնել է գործակալության աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ մշակույթի նախարարի պաշտոնի թեկնածուների թվում նշվում են նաև մշակույթի գծով նախագահի խորհրդական Յուրի Լապտևը և Ավդեևի ներկայիս տեղակալ Գրիգորի Իվլիևը: Աղբյուրը նշում է, որ Իվլիևը մինչև վերջերս ֆավորիտ էր, սակայն այժմ այդպիսին չի համարվում: Մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը հունվարի 13-ին հայտարարեց, որ չի մտնի նոր կառավարության կազմի մեջ: Նրա խոսքով՝ ինքը կլքի մշակույթի նախարարի պաշտոնը 2012թ. մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, քանի որ դուրս է եկել թույլատրելի տարիքի սահմաններից (այժմ Ավդեևը 65 տարեկան է): Նա մշակույթի նախարարությունը գլխավորում է 2008թ. մայիսից: Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե ով կարող է զբաղեցնել մշակույթի նախարարի պաշտոնը Ավդեևի հեռանալուց հետո, առայժմ չկա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |