Բաշար Ասադը հերթական համաներումն է հայտարարել![]() 15 հունվարի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել հակակառավարական ելույթների մասնակիցների համար, հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը: Հրամանագրում ասվում է, որ համաներումը տարածվում է «2011թ. մարտի 15-ից 2012թ. հունվարի 15-ն ընկած ժամանակամիջոցում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հանցանք գործած» անձանց վրա, հաղորդում է Reuters-ը: Պաշտոնական սիրիական աղբյուրները չեն նշում, թե քանի մարդ է ձերբակալվել անկարգությունների ողջ ընթացքում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն, Սիրիայում հուզումների ընթացքում երկրում մի քանի հազար բողոքարարներ են ձերբակալվել: Հուզումների սկզբից ի վեր բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելն ընդդիմության գլխավոր պահանջներից մեկն է: Դա է նախատեսում նաև Սիրիայում ճգնաժամի կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), որի դիտորդներն աշխատում են երկրում: Սիրիայում անկարգությունների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան հինգ հազար մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |