ԱՄՆ պահանջում է Իսրայելից Ւրանի դեմ ռազմական ուժ չկիրառել

PanARMENIAN.Net - ԱՄՆ ԶՈւ Հրամանատարների շտաբերի կոմիտեի նախագահ գեներալ Մարթի Դեմփսին հաջորդ շաբաթ այցելելու է Թել Ավիվ: Այցի ընթացքում բավականին մեծ ուշադրություն է հատկացվելու Իրանի միջուկային խնդիրներին: Ամերիկյան կնիքի վկայությամբ, տվյալ այցը նախատեսվում է ԱՄՆ վարչակազմի կողմից Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի վերջինս տվյալ փուլում չդիմի Իրանի դեմ ռազմական գործողությունների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍԸ:

Ինչպես հայտնում է « The Wall street journal» թերթը, հղելով ամերիկյան պաշտոնական այրերին, Վաշինգտոնն գնալով «ավելի է անհանգստանում նրա համար, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկել` անտեսելով ԱՄՆ առարկությունները»: Այս առնչությամբ ամերիկյան կողմն իբրև թե արդեն սկսել է Պարսից ծոցում ամերիկյան տարբեր օբյեկտների անվտանգության ապահովման ծրագրերի թարմացումն ու շտկումը այն դեպքի համար, եթե տարածաշրջանում նոր զինված հակամարտություն առաջանա:

Համաձայն « The Wall street journal» տեղեկատվության, ԱՄՆ պնդում է, որ Իսրայելն ավելի շատ ժամանակ տրամադրի տարբեր պատժամիջոցների կիրառմանը: Վերջիններս ընդունվել էին նրա համար, որ Իրանը հրաժարվել է լիովին բացատրել իր միջուկային աշխատանքների բնույթը: Ընդ որում, ամերիկացիները նախազգուշացնում են իսրայելցիներին Իրանի միջուկային ծրագրի բաղկացուցիչներին «հարվածելու ամենալուրջ հետևանքների մասին», գրում է թերթը:

Համաձյն ստացված տվյալների, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչներ վերջին շաբաթներին մասնավոր կարգով իսրայելցի առաջնորդներից կորզել են Իրանի դեմ միակողմիանի ռազմական գործողություններ չիրականացնելու խոստումներ: Այնուամենայնիվ, այդ առնչությամբ իսրայելցիներն ամերիկացիներին ոչ մի կայուն խոստում չեն տվել: Վաշիգտոնում տագնապ է առաջացրել նաև այն փաստը, որ իսրայելցիները դադարեցնում են Դիմոնում տեղակայված միջուկային համալիրի աշխատանքը, ինչը, հնարավեր է կապված է իրենց վտանգավոր նյութերի տեղափոխման և դրանց առավել վստահելի պաշտպանությունն ապահովելու համար` Իրանի կողմից հնարավոր հակահարվածի դեպքում:

Իրանի իշխանությունները զուգահեռաբար, ինչպես ասվում է «Ուոլլ-սթրիթ ջորնըլի» հաղորդագրությունում, «իրանական առաջնորդներին ուղերձներ են հղում»` նրանցից պահանջելով` զերծ մնալ սադրիչ գործողություններից: Երբ և ինչ մակարդակում են իրականացել այդ շփումները, չի ասվում: Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեհմանփարաստը հայտվում է, որ ԱՄՆ երեք դիվանագիտական ալիքներով իր երկիր է ուղարկել Օրմուզի նեղուցի իրավիճակին առնչվող հաղորդագրություն: Իրանն ավելի վաղ սպառնում էր արգելափակել այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---