Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ տուրում, որն անցկացվում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, առաջատար Հրանտ Մելքումյանը հանդիպել է Արման Փաշիկյանի հետ: Պարտիան ավարտվել է ոչ ոքի, սակայն, չնայած դրան, Մելքումյանը 4 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Հայաստանի գործող չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Արտաշես Մինասյանի նկատմամբ, իսկ Զավեն Անդրիասյանն ավելի ուժեղ է գտնվել, քան Լևոն Բաբուջյանը: Հովհաննիսյանն ու Անդրիասյանը հավաքել են 3.5 միավոր և կիսում են 2-3 տեղերը:

6-րդ տուրում հաղթանակ է տոնել նաև Կարեն Գրիգորյանը, ով ավելի ուժեղ է գտնվել Հրայր Սիմոնյանից: Սամվել Տեր-Սահակյան- Ավետիք Գրիգորյան պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Հունվարի 17-ին շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 18-ին կկայանա 7-րդ տուրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---