Սբ. Նշան եկեղեցու հրկիզման պատճառը, հավանաբար, հրատեխնիկայի անզգույշ օգտագործումն է

Սբ. Նշան եկեղեցու հրկիզման պատճառը, հավանաբար, հրատեխնիկայի անզգույշ օգտագործումն է

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու այրման և դրան ուղեկցող ծխագոյացման առավել հավանական պատճառ կարող է հանդիսանալ անչափահասների կողմից հրատեխնիկական միջոցների (բենգալյան կրակ, հրավառության միջոցներ և այլն) անզգույշ օգտագործումը: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 9-ի գիշերը, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը: Ըստ նախարարության, հուշարձանի տարածքում հայկական կողմի համապատասխան մասնագետների կատարած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եկեղեցին եղել է հոսանքազրկված, այդտեղ չեն պահվել հրդեհավտանգ, գոլորշագազանման և նման կարգի այլ նյութեր: Եկեղեցու ներսում մոխրացած, կիսաայրված թղթե զանգվածի միջին շերտերում ընթացել է այրում, որն ուղեկցվել է ինտենսիվ ծխագոյացմամբ:

Ծխագոյացումը և ծխապատումը վերացնելու նպատակով հրշեջների կողմից օգտագործված ջրի պատճառով, հարավարևելյան սյան շրջանում տեղի է ունեցել որոշակի նստվածքային երևույթներ, որի պատճառով այդ սյունը, որը ունեցել է հորիզոնական տարանցիկ ճաք և գտնվել վթարային վիճակում և այն փլուզվել է:

Արդեն պատրաստ է հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, որը համաձայն ներկայացված փաթեթի, կազմել է շուրջ 1 միլիոն 400000 լարի:

Թբիլիսիի քաղաքապետարանի ուժերով հունվարի 13-ին սկսվել է հուշարձանի տարածքից մոխրացած, կիսաայրված զանգվածի հեռացման և մաքրման աշխատանքները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---