Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունն այժմ օրենքների և դրույթների նախագծեր է պատրաստում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքի համար: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ճգնաժամ – 2008» հեռուստածրագրի եթերում հայտնել է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով` թեև հետընթաց «միանգամայն կարող է և չլինել», բայց եթե այն, այնուամենայնիվ, տեղ գտնի, ապա կանդրադառնա նաև Ռուսաստանի վրա: «Մեր գործը կամ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ժամանակին պատրաստվենք այդ հնարավոր ռիսկերին»,- ընդգծել է Պուտինը:

Վարչապետը մեկնաբանել է նաև 2008թ. ճգնաժամը` նշելով, որ Ռուսաստանը դրան դիմադրելու համար 3 տրլն ռուբլի է ծախսել: «Դա, իսկապես, ահռելի գումար է, բայց այդ միջոցների մի մասը մենք անգամ հետ ենք վերադարձրել, ընդ որում` եկամուտով»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն արդեն վերականգնել է տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակի ծավալների մինչև 2/3-ի չափով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---