Փետրվարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հետ![]() 18 հունվարի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - «Փետրվարի 28 և 29-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում երկու ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի ազգային ընտրանիների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ», - այս մասին իր facebook-ի էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այդ օրերին Հայաստանի հավաքականը 2012 թվականին իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնելու Կիպրոսում: Ինչպես հաղորդում է canadasoccer.com կայքը, Կանադայի և Հայաստանի խաղը կկայանա փետրվարի 29-ին, այն կլինի այս հավաքականների առաջին հանդիպումը: «Հայաստանի հավաքականը EURO-2012 ընտրական մրցաշարում թողել է լավ տպավորություն»,- ասել է Կանադայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Հարտը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |