ՀԲ-ն նվազեցրել է ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումը զարգացած և զարգացող երկրների համար 2012թ.

ՀԲ-ն նվազեցրել է ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումը զարգացած և զարգացող երկրների համար 2012թ.

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է իր կանխատեսումը 2012թ. տնտեսության աճի վերաբերյալ՝ նվազեցնելով այն զարգացող երկրների համար 6,2 տոկոսից մինչև 5,4 տոկոսը, զարգացած երկրների համար՝ 2,7 տոկոսից մինչև 1,4 տոկոսը: Նման տվյալներ են բերվում «2012թ. գլոբալ և տնտեսական հեռանկարները 2012թ.» զեկույցում:

Ինչպես ասվում է զեկույցում, համաշխարհային տնտեսության աճը 2012թ. կանխատեսվում է 2,5 տոկոսի մակարդակի վրա, իսկ 2013թ.՝ 3,1 տոկոս: «Զարգացող պետությունները պետք է վերլուծեն իրենց թույլ կողմերը և նախապատրաստվեն հետագա շոկերին, քանի դեռ ժամանակ կա»,-ասել է ՀԲ գլխավոր տնտեսագետ Ջասթին Իֆու Լինան:

ՀԲ փորձագետները համարում են, որ զարգացող պետությունները պետք է նախապես ֆինանսավորեն բյուջետային դեֆիցիտը, առաջնային դարձնելով սոցիալական հատվածի ու ենթակառուցվածքների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև անցկացնել ազգային բանկերի սթրես-թեստեր: Իսկ ցածր և միջին մակարդակի եկամուտներով պետությունների համար կանխատեսումները շարունակում են բարենպաստ լինել: «Ճգնաժամի ուժգնացումը ոչ ոքի չի խնայի: Զարգացող ու զարգացած երկրները կարող են նույնպիսի անկում ապրել, ինչպես 2008-2009թթ., գուցե և ավելի ուժեղ»,-գտնում է զեկույցի առաջատար հեղինակ Էնդրյու Բըրնսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---