ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կողմից Արտաշատ քաղաքում բացվել է «Ռուսական գրքի տուն»

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կողմից Արտաշատ քաղաքում բացվել է «Ռուսական գրքի տուն»

PanARMENIAN.Net - Ռուսաստանում երկրորդ մշակութային-լուսավորչական կենտրոնը` «Ռուսական գրքի տուն» բացվել է Արտաշատ քաղաքում ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կողմից: Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Ռուսաստանի դեսպանը, Հայաստանում ռուսական գրքի տունը և Ռուսաստանում հայկական գրքի տունը համարում է հայ և ռուս ազգերի ոգու, մտածելակերպի և մշակութային ընկալման ճանաչման կենտրոններ: «Ոքան շատ լինեն նմանատիպ մշակութային կենտրոնները, այնքան մեր ժողովուրդներն իրար լավ կհասկանան»,-ասել է Վյաչեսլավ Կովալենկոն:

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշել է, որ առաջիկայում Մոսկվայում բացվելու է հայ գրքի համանման կենտրոն: Նա ընգծել է, որ «Գրքի տուն» ծրագիրն իրականացվում է ԱՊՀ բոլոր երկրներում: Նիկողոսյանի խոսքով նման կենտրոններ մինչև տարվա ավարտը կբացվեն Հայաստանի բոլոր մարզերում և Ռուսաստանի 10 շրջաններում:

Նիկողոսյանը ուշադրություն է դարձրել նրան, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ բացվում է Ռուսական գրքի թվով երկրորդ տունը, ևս 5 բացվելու են առաջիկա 6 ամիսներին: Եզրափակելով` նա ասել է, որ այդ կենտրոնների բացումը ապացուցում է, որ ռուսերենը պահանջված լեզու է Հայաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---