Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը խնդիր չի տեսնում հարկեր/ՀՆԱ ցուցանիշների հարաբերակցության աճի մեջ 18 հունվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 2011թ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեին հաջողվեց ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի փաստացի աճ` մոտ 17 տոկոս, հունվարի 18 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետական կառույցի փոնախագահ Արմեն Ալավերդյանը: Ընդ որում, նա նկատել է, որ տվյալ ցուցանիշի ապահովումը զարգացած երկրների ցուցանիշի հետ համեմատած, մեծամասամբ կախված է դրա հաշվարկման մեթոդներից, և «ես դրա աճի ապահովման հարցում խնդիրներ չեմ տեսնում»: Պետական կոմիտեի ներկայացուցիչը չի բացառել, որ 2012-ին կարող է չհաջողվել ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների փաստացի աճ: «Միշտ չէ, որ հաջողվում է ապահովել այդ ցուցանիշի փաստացի աճ, քանի որ երկրի էկոնոմիկան աճում է, և առաջնային ոլորտների, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի հաշվին, որտեղ չի ապահովվում հարկերի մեծացում, չի հաջողվում դա իրականացնել»,-մեկնաբանել է նա: Այս համատեքստում Ալավերդյանը հավելել է, որ 2013 թ-ից սկսած, այդ ցուցանիշում կարտացոլվեն նաև պարտադիր սոցվճարումները, և «մենք միանշանակորեն կփոփոխոնք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները մինչև 20 տոկոս»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |