ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ 19 հունվարի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը և տիկին Քեթրին Ջեյն Լիչը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:Նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ և համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը: Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրոպական Միության ձևաչափում ևս: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |