Երևանը 3 տարով դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք

Երևանը 3 տարով դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրամիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:

Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր 2011 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր լրագրողներին այս քվեարկության մասին, և դեռ դեկտեմբերին հույս հայտնել, որ հենց Երևանը կհյուրընկալի 2015 թվականի գագաթաժողովը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---