Հունվարի 25-ին մեկնարկում է Ռոտերդամի կինոփառատոնը

Հունվարի 25-ին մեկնարկում է Ռոտերդամի կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Ռոտերդամի կինոփառատոնը, որը տեղի կունենա հունվարի 25-ից փետրվարի 5-ը, հրապարակել է այն 15 ֆիլմերի ցուցակը, որոնք կմասնակցեն փառատոնի հիմնական մրցույթին՝ Tiger Awards Competitions-ին, որոնցից ութը պրեմիերաներ են, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով փառատոնի կայքին:

Երեք համարժեք «Ոսկե վագրերի» համար կպայքարեն 15 կինոֆիլմեր Բիրմայից, Չինաստանից, Սերբիայից, Բրազիլիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Թայլանդից, Հունաստանից, Ճապոնիայից: Յուրաքանչյուր մրցանակի համար պարգևը կազմում է 15 հազար եվրո:

Տեղի կունենան հետևյալ ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներ՝ չիլիական Դոմինգա Սոտոմայորի «Հինգշաբթիից մինչև կիրակի», թուրք-գերմանական «Իմ հոր ձայնը», բրազիլական Կլեբեր Մենդոնիչ Ֆիլխոյի «Հարևան ձայները», Մայա Միլոշի սերբական «Կլիպը», թայլանդական «Հաջորդ տարվա ապրիլին այնտեղ հրդեհ եղավ» Վիչանոն Սոմումյառնի ֆիլմը, իսլանդական «Բլեքի խաղը» (ռեժիսոր Օսկար Տոռ Աքսելսոն), չինական «Հավկիթ և քար» Խուան Ջիի ֆիլմը: Պրեմիերաների թվում է նաև ռուսական «Ապրել» ֆիլմը, որի ռեժիսորն է Վասիլի Սիգարևը:

Կինոփառատոնի հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 3-ին:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում է 21 ֆիլմ՝ 5-56 րոպե տևողությամբ, որոնցից 9-ի պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---