Ռուսաստանը ինտերնետ օգտագործողների թվով առաջատար է դարձել Եվրոպայում

Ռուսաստանը ինտերնետ օգտագործողների թվով առաջատար է դարձել Եվրոպայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ինտերնետ օգտագործողների թվով առաջատար է դարձել Եվրոպայում` առաջ անցնելով Գերմանիայից, Ֆրանսիայից և Բրիտանիայից, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը, հաղորդում է ComScore ընկերությունը:

Հաշվետվության համաձայն, 2011թ. նոյեմբերին ռուսական ինտերնետ-լսարանը կազմել է 52 486 միլիոն օգտատեր: Համեմատության համար` Գերմանիայի ինտերնետ-լսարանը կազմում է 50 856 միլիոն օգտատեր, Ֆրանսիայինը` 42 939 միլիոն օգտատեր, Մեծ Բրիտանիայինը` 37 477 միլիոն օգտատեր, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---