Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը կմասնակցի Կազանի միջազգային վարկանիշային մրցաշարին

PanARMENIAN.Net - Կազանում հունվարի 24-30-ը տեղի կունենա թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար` եվրոպական երկրների մարզիկների մասնակցությամբ: Լոնդոնյան խաղեր մեկնելու իրավունք կստանան լավագույն եռյակ մտնողները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը մրցավայր կուղեկցի Եվրոպայի երիտասարդների 2010թ.չեմպիոն Հայկազ Սամվելյանին (58կգ) և Եվրոպայի 2008թ. չեմպիոն Արման Երեմյանին (80կգ): Հայաստանի մարզիկները հունվարի 23-ին կմեկնեն մրցավայր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---