HSBC-ին որոշել է հասկանալ, թե ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսությունը 2050թ.

HSBC-ին որոշել է հասկանալ, թե ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսությունը 2050թ.

PanARMENIAN.Net - HSBC խումբը որոշել է հասկանալ, թե ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսությունը 21-րդ դարի կեսերին.: Խմբի փորձագետները վերլուծական զեկույց են կազմել «World in 2050» խորագրով: Դժվար է հավատալ, որ Նիգերիան, Ֆիլիպիններն ու Պերուն առաջատար դիրքեր կզբաղեցնեն տնտեսական աճի տեմպերով, իսկ առաջատար երկրները կնահանջեն մի քանի կետով:

Ամենաթռիչքային աճը կլինի Ֆիլիպիններում: Ըստ վերլուծաբանների, այդ պետությունը կդառնա աշխարհի 16-րդ խոշորագույն տնտեսությունը՝ առաջ անցնելով միանգամից 27 կետով: Մեկ հորիզոնականով առաջ կլինի Ռուսաստանի տնտեսությունը: 40 տարում ՌԴ-ն կբարելավի իր ցուցանիշն ընդամենը երկու կետով, սակայն Արևմուտքի երկրների համեմատ դա վատ ցուցանիշ չէ: Օրինակ, Շվեդիան ու Նորվեգիան անկում կապրեն 20 կետով, իսկ ԱՄՆ-ն առաջնությունը կզիջի Չինաստանին:

Ըստ վերլուծաբանների, 2050թ. Ուկրաինայի բնակչությունը կկրճատվի 10 միլիոնով, սակայն, միևնույն ժամանակ, նա կզբաղեցնի 19-րդ տեղը տնտեսության համաշխարհային վարկանիշում, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---