Վիեննայում բացվել է «Երկիմաստ սահմաններ» խորագրով հայկական ցուցահանդես![]() 21 հունվարի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Վիեննայի KulturKontakt Austria կենտրոնի ցուցահանդեսային համալիրում ներկայացվել է հայ նկարիչներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի և Կարեն Ալեքյանի աշխատանքների ցուցահանդեսը` Ambiguous Boundaries (Երկիմաստ սահմաններ) վերնագրով: Ցուցահանդեսն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող Artist in Residence ծրագրի շրջանակներում և KulturKontakt Austria կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, ավստրիացի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |