Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է

Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին ժամը 12.00-ին մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել էր` Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյան:

Հունվարի 21-ին ոստիկանության ծառայողները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանին: Գևորգ Թադևոսյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---