Սիրիայի իշխանությունները մերժում են ԱՊԼ նախաձեռնությունը![]() 23 հունվարի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները մերժում են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այդ երկրում իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությունը, հաղորդում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով տեղական պետական ԶԼՄ-ներին: «Սիրիան մերժում է իր դեմ կայացված որոշումները, որոնք նախատեսված չեն ԱՊԼ նախկին պլանով և գտնում է, որ դրանք հարվածի տակ են դնում նրա ազգային ինքնիշխանությունն ու կոպիտ միջամտութուն են Սիրիայի ներքին գործերին»,-ասվում է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ, որն արվել է տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում, հայտնում է «ՌԱԻ Նովոստի» գործակալությունը: «ԱՊԼ ԱԳ նախարարների խորհրդի որոշումը, որը հակասում է Սիրիայի ժողովրդի շահերին, չի խանգարի Սիրիային հետագայում ևս անցկացնել բարեփոխումներ ու ապահովել նրա մարդկանց անվտանգությունը»,-հավելել է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչը: Կիրակի օրը ԱՊԼ-ն Սիրիայում կարգավորման նոր պլան է մշակել, որը հիմնված է մեկ այլ արաբական երկրում՝ Եմենում ճգնաժամի հանգուցալուծման փորձի վրա: Պլանը նախատեսում է իշխանության փոխանցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից նրա առաջին տեղակալ՝ Ֆարուկ աշ Շարային: Բացի այդ, ըստ ծրագրի, Սիրիայում երկու ամսվա ընթացքում պետք է ձևավորվի ազգային միասնության կառավարություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |