Սիրիայի իշխանությունները մերժում են ԱՊԼ նախաձեռնությունը

Սիրիայի իշխանությունները մերժում են ԱՊԼ նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները մերժում են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այդ երկրում իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությունը, հաղորդում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով տեղական պետական ԶԼՄ-ներին:

«Սիրիան մերժում է իր դեմ կայացված որոշումները, որոնք նախատեսված չեն ԱՊԼ նախկին պլանով և գտնում է, որ դրանք հարվածի տակ են դնում նրա ազգային ինքնիշխանությունն ու կոպիտ միջամտութուն են Սիրիայի ներքին գործերին»,-ասվում է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ, որն արվել է տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում, հայտնում է «ՌԱԻ Նովոստի» գործակալությունը:

«ԱՊԼ ԱԳ նախարարների խորհրդի որոշումը, որը հակասում է Սիրիայի ժողովրդի շահերին, չի խանգարի Սիրիային հետագայում ևս անցկացնել բարեփոխումներ ու ապահովել նրա մարդկանց անվտանգությունը»,-հավելել է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչը:

Կիրակի օրը ԱՊԼ-ն Սիրիայում կարգավորման նոր պլան է մշակել, որը հիմնված է մեկ այլ արաբական երկրում՝ Եմենում ճգնաժամի հանգուցալուծման փորձի վրա: Պլանը նախատեսում է իշխանության փոխանցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից նրա առաջին տեղակալ՝ Ֆարուկ աշ Շարային: Բացի այդ, ըստ ծրագրի, Սիրիայում երկու ամսվա ընթացքում պետք է ձևավորվի ազգային միասնության կառավարություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---