Կինոյում վատագույն աշխատանքի համար «Ոսկե մորի» մրցանակը կշնորհվի ապրիլի 1-ին

Կինոյում վատագույն աշխատանքի համար «Ոսկե մորի»  մրցանակը կշնորհվի ապրիլի 1-ին

PanARMENIAN.Net - Արմատական փոփոխություն է կատարվել Հոլիվուդի «Ոսկե մորի» ոչ նախանձելի մրցանակաբաշխության ժամկետներում: Մրցանակը տրվում է կինեմատոգրաֆիայում վատագույն աշխատանքների համար, հայտնում է ՒՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով մրցանակաբաշխության հիմնադիր Ջոն Ուիլսոնին: Այս տարի «Ոսկե մորու» հաղթողների անուններն այս տարի հայտնի կդառնան փետրվարի 25-ին, այսինքն «Օսկարի» մրցանակաբաշխության նախօրեին, իսկ, «հակա-Օսկարները» կշնորհվեն ապրիլի 1-ին` հումորի օրը: Հաճախ , «հակա-Օսկարի» մրցանակի հավակնորդները հայտնի են դառնում «Օսկարի» մրցանակակիրների հայտնի դառնալու գիշերը, իսկ դափնեկիրները` Ամերիկայի կինոինստիտուտի ակադեմիայի «ոսկե արձանիկների» հանձնման արարողության նախորդ գիշերը:

Ուիլսոնի խոսքով, նա և կազմակերպչական հիմնադրամի մյուս անդամները վաղուց էին ցանկանում կազմակերպել անցանկալի մրցանակների հանձնման արարողությունը ապրիլի 1-ին, որը Արևմուտքում նշվում է որպես Հիմարների օր: Ուիլսոնը մանրամասնել է, որ գրաֆիկի փոփոխությունը, «հակա-Օսկարի» թեկնածուներին առաջադրող անձանց «լրացուցիչ ժամանակ կտրամադրի անվանակարգային աղբին ծանոթանալու համար»:

Կազմակերպիչը նշել է «Ոսկե մորու» առավել ակնհայտ թեկնածուներին: Նախ և առաջ, խոսքը հայտնի երգիծաբան Ադամ Սենդլերի մասին է, ով որպես դերասան, պրոդյուսեր և սցենարիստ հանդես է գալիս «Բակի Լարսոն`աստղ լինելու համար ծնված», «Ջեկ և Ջիլլ» և «Ձևացրու, իբր կինս ես» ֆիլմերի ենթագրերում: Բոլոր երեք ֆիլմերն էլ կարելի է համարել տարվա վատագույն ֆիլմերից: Սենդլերը, որը կնոջ կերպար է խաղացել «Ջեկ և Ջիլլ» ֆիլմում, կարող է «հակա-Օսկարի» արժանանալ` կնոջ վատագույն դերակատարման համար: Եթե Սենդլերի անունը հնչի 4 անվանակարգերում, ապա դերասանը նոր ռեկորդ կսահմանի:

«Ոսկե մորի» մրցանակը իրենից ներկայացնում է պլաստիկե հատապտուղ, որը պատված է ոսկեգույն երանգի ներկով: Յուրաքանչյուր «մորի» արժի մոտ 5 դոլար, ներառյալ վաճառքի հարկերը: Առաջին «Ոսկե մորին» կազմակերպվել է 1980թ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---