ՎՐԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԵՐՁԵՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

PanARMENIAN.Net - 2004 թվականի ապրիլին Թբիլիսիյում նախատեսվում է անցկացնել Հարավային Կովկասի երկրների եւ ՆԱՏՕ-ի մերձեցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: Ինչպես ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթին է հաղորդել աղբյուրը Վրաստանի ԱԳՆ-ում, այդ համաժողովին սպասվում է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը: Թբիլիսիյում գտնվող ՆԱՏՕ-ի ամերիկյան Կոմիտեի հիմնադիր, «Անցումային ժողովրդավարություններ» նախագծի նախագահ Բրյուս Ջեկսոնի խոսքերով, Հարավային Կովկասի պետությունների Հյուսիսատլանտյան դիշինքին անդամակցելու հեռանկարները կարող են որոշակիացվել արդեն 2004 թվականին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագթնաժողովում: Վրաստանի Դաշինքին անդամակցության «ընդունելի ժամկետը», ամերիկացի քաղաքական գործիչի կարծիքով, 2009 թվականն է: «ՎՆ»-ի համաձայն, գլխավոր խնդիրը այդ ճանապարհին Վրաստանում ռուսական ռազմակայնների առկայությունն է: Վրաստանի ԱԳՆ աղբյուրը հաղորդել է, որ օրերս Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է ուղղվել հերթական նոտա, որը կոչ է անում բանակցություններ անցկացնել Ախալքալաքից եւ Բաթումից ռուսական ռազմակայանների դուրս բերման շուրջ: Ռուսական կողմը հայտարարում է, որ դրա համար կպահանջվի 11 տարի, իսկ Թբիլիսին գտնում է, որ 3 տարին լիովին բավական է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---