IBR. Գործարարները 2012 թ. են մուտք գործում աննախադեպ անվստահությամբ

IBR. Գործարարները 2012 թ. են մուտք գործում աննախադեպ անվստահությամբ

PanARMENIAN.Net - Գործարարները 2012 թ են մուտք գործում աննախադեպ անվստահությամբ: Այդ մասին են վկայում Գրանթ Թորնթոն Միջազգային գործարար զեկույցի (IBR) նոր ցուցանիշները: Ողջ աշխարհում գերակշռում են եվրոգոտում տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, որի հետ մեկտեղ, մեծանում է մտահոգությունը, որ բիզնեսի զարգացումն էլ ավելի կբարդանա, քան 2011 թ-ին:

Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ համաշխարհային գործարարների լավատեսությունը 2011 թ. չորրորդ եռամսյակում կազմում է 0%, հավասարակշռություն ցուցաբերելով 2012 թ-ին իրենց երկրի համար լավատեսորեն եւ հոռետեսորեն տրամադրված գործարարների միջեւ: Սակայն այս ցուցանիշները ներկայացնում են հետագա վատթարացում, ի համեմատ 2011 թ.-ի 3-րդ եռամսյակի (3%) եւ 2011 թ.-ի 2-րդ եռամսյակի (31%):

Մի շարք նրբություններ են ի հայտ գալիս տարածաշրջանային պատկերում: BRIC երկրներում եւ Հյուսիսային Ամերիկայում լավատեսության մակարդակը զգալիորեն բարելավվել է նախորդ եռամսյակից՝ համապատասխանաբար բարձրանալով 25% - ից մինչեւ 34% եւ 3% - ից 6%: Սակայն համաշխարհային մակարդակում այս ցուցանիշը զրոյացվել է շնորհիվ Եվրոպայում լավատեսության կտրուկ անկման 0%-ից -17%: Եվրոգոտում լավատեսության մակարդակը իջել է 2% ից -16%, ասվում է զեկույցում:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը ասել է, - «Մտնելով 2012 թ. մենք տեսնում ենք վստահության բեւեռացում Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի գործարարների միջեւ: Այնուամենայնիվ, եվրոգոտում առկա ձախողման սպառնալիքը նշանակում է, որ գործարարները անորոշության մեջ են մնում գալիք տարվա առումով. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ սպասել: Այդ անորոշությունը վտանգում է վստահությունը եւ խոչընդոտում է բիզնեսի աճի հեռանկարներին:

«Գործարարների լավատեսության արդյունքները արտացոլում են համաշխարհային տնտեսության վտանգված դիրքը, մի կողմից տեսնում ենք Բրազիլիայի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կայուն շուկաները, մյուս կողմից ճգնաժամից դուրս գալու լուծում չգտնող Եվրոպան», ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---