ՎիվաՍել-ՄՏՍ –ը և Opera Software-ը հայտնեցին վիկտորինայի հաղթողների անունները

ՎիվաՍել-ՄՏՍ –ը և Opera Software-ը  հայտնեցին վիկտորինայի հաղթողների անունները

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ -ը հայտնեց Հայաստսնում Opera Mini բրաուզերի օգտվողների շրջանում անցկաված տոնական վիկտորինայի հաղթողների անունները: 14 հաղթող ստացան Samsung HTC, Blackberry ֆիրմաների տարբեր մոդելների սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ:

«Այս վիկտորինան հերթական կարևոր քայլն է բջջային ինտերնետն ու ինտերնետ ռեսուրսները առավել հասանելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վիկտորինան անցկացվել է 2011 թ-ի դեկտեմբերի 15-28-ը ներառյալ: ՎիվաՍել-ՄՏՍ–ի բաժանորդները Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով victorina.mts.am էջը, պատասխանել են օրական մեկ հարցի: Օրվա հաղթող էր ճանաչվում 50-րդ ճիշտ պատասխանած մասնակիցը:

Այս տոնական ակցիան անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Opera Software-ի համագործակցության արդյունքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին օպերատորն է, ում հետ Opera Software ընկերությունը համագործակցում է Հայաստանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---