Ռիո դե Ժանեյրոյում երկու բարձրահարկ է փլուզվել

Ռիո դե Ժանեյրոյում երկու բարձրահարկ է փլուզվել

PanARMENIAN.Net - Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի պատմական կենտրոնում երկու բարձրահարկ է փլուզվել, տուժել է առնվազն 11 մարդ: Որքան մարդ է մնացել փլատակների տակ, հայտնի չէ:

Երկու տների բարձրության մասին տեղեկատվություը հակասական է: Որոշ տվյալներով, 20-հարկանի շենքն ամբողջությամբ է փլուզվել, իսկ կողքի 10-հարկանին՝ մասնակիորեն:

Globo հեռուստաալիքը, հղում անելով ականատեսներին, հայտարարել է, որ առաջին շենքի փլուզումից առաջ ուժեղ պայթյուն է որոտացել ու զգացվել է գազի հոտ:

Փրկարարները չեն բացառում, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ կենցաղային գազի արտահոսքը, հայտնել է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---