Վլադիմիր Ժիրինովսկի. Մեդվեդևը չի կարող սատարել Պուտինին

Վլադիմիր Ժիրինովսկի. Մեդվեդևը չի կարող սատարել Պուտինին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժոիրինովսկին հիշեցրել է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի պետ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին, որ պետության ղեկավարն իրավաբանորեն իրավունք չունի որևէ մեկին սատարել, քանի որ նա երկրի նախագահն է«, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ինձ զարմացնում է Գովորուխինի դիրքորոշումը: Նա դժգոհ է նրանից, որ երկրի նախագահը լռում է ու չի սատարում Պուտինին: Հիշեցնեմ դրամատուրգ Գովորուխինին, որ նախագահն իրավաբանորեն իրավունք չունի որևէ մեկին սատարել, քանի որ նա երկրի նախագահն է»,-ասել է ՌԼԴԿ առաջնորդը:

Ժիրինովսկին նշել է, որ կա ևս մեկ իրավաբանական թերացում ռեժիսորի խոսքերում՝ սատարել որևէ մեկին կարելի է միայն երբ կսկսվի քարոզարշավը ԶԼՄ-ներում, այսինքն փետրվարի 4-ից: Ըստ նրա, նշանակում է «թույլ են նախագահության իշխանական թևի թեկնածուի դիրքերը, եթե նա աջակցություն է որոնում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---