ԴՆԹ հետազոտություն. Հնդկացիները Ամերիկա են եկել Սիբիրից

ԴՆԹ հետազոտություն. Հնդկացիները Ամերիկա են եկել Սիբիրից

PanARMENIAN.Net - Ամերիկայի հնդկացիները սերում են հեռավոր Ալթայից. հետազոտությունները բացահայտել է Ալթայի հանրապետության բնակիչների ու Հյուսիսային Կորեայի բնիկների գենետիկ մարկերների նմանությունը, հայտնում է Daily Mail-ը: Մուտացիաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տոհմաբանական տեղաշարժը տեղի է ունեցել 13-14 հազար տարի առաջ, ինչն համընկնում է այն տվյալների հետ, որ Սիբիրի բնակիչները ենթադրաբար անցել են ներկայիս Բերինիգի նեղուցով և հայտնվել են Ամերիկայում մոտ 15-20 հազար տարի առաջ: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի դոկտոր Թեոդոր Շուրի, Ալթայն այն վայրն է, ուր մարդիկ տեղափոխվել են հազարամյակներ շարունակ: Վերաբնակների թվում էին նաև ամերիկյան հնդկացիների նախնիները: 20-25 հազար տարի առաջ նրանք իրենց ասիական գենետիկ կոդերը բերեցին Սիբիրի հեռավոր ծայրամասերը, իսկ հետո՝ Ամերիկյան մայրցամաք:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---