Շիմոն Պերես. Պաղեստինցիներն արդեն փաստորեն կառուցել են իրենց պետությունը

Շիմոն Պերես. Պաղեստինցիներն արդեն փաստորեն կառուցել են իրենց պետությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Դավոսի միջազգային համաժողովում հանդիպել է ՊԻ վարչապետ Սալամ Ֆայադի հետ: Նա զգուշավոր լավատեսություն է հայտնել պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման շանսերի վերաբերյալ:

Պերեսը նշել է, որ եվրոպացիներին հարյուրավոր տարիներ պահանջնվեց պատերազմները դադարեցնելու համար և հայտարարել է, որ մի կողմից իրավիճակը Մերձավոր Արևելքում բավական բարդ է, մյուս կողմից, խաղաղ կարգավորումը կարող է տեղի ունենալ 20 տարում, ոչ թե 100:

Ըստ Իսրայելի նախագահի, պաղեստինցիներն արդեն փաստորեն կառուցել են իրենց պետությունը և ունեն իրենց անվտանգությունն ապահովող զինված ուժեր:

Սալամ Ֆայադն իր հերթին կոչ է արել Իսրայելին որոշակիացնել իր համար ՝ ինչ է նշանակում երկու պետություն երկու ժողովրդի համար: Ըստ նրա, պաղեստինցիները ցանկանում են պետություն կառուցել 1967թ. գրավված տարածքների վրա: Նա հավելել է, որ միջազգային աջակցությունն անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Իր ելույթում Շիմոն Պերեսն անդրադարձավ նաև Իրանին: Նա հայտարարել է, որ հարկավոր է օգնել Իրանի քաղաքացիներին ձերբազատվել ռեժիմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---