ԱԴԿ. Հայոց բանակն անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ

ԱԴԿ. Հայոց  բանակն անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհացորում է բոլորին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ: Կուսակցության ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում ենք հայրենիքի բոլոր պաշտպաններին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ:

Մեր անկախ պետականության կայացման պատմությունը դյուրին չի եղել և հայոց բանակը անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ՝ արցախյան հերոսամարտերից մինչև սահմանների ամենօրյա ու մշտարթուն պաշտպանություն:

Վստահ ենք, որ հայոց զինված ուժերը կշարունակեն իրենց կարևոր դերակատարումը հայրենիքի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---