Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող

Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող: Վերջին 13-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է եղել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հայ շախմատիստը խաղացել է սպիտակ խաղաքարերով, և միայն 12-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ ոքիով:

Գնալով հին հնդկական պաշտպանության` Ռաջաբովը գերադասել է չպայքարել և համաձայնել է ոչ ոքիով ավարտել պարտիան: Արդյունքը ձեռնտու էր նաև Արոնյանին. նա դարձել է առաջնության հաղթող:

Արոնյանը հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովն ունի 8 միավոր: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---