Նվազագույնը 33 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններում բախումների արդյունքում

Նվազագույնը 33 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններում բախումների արդյունքում

PanARMENIAN.Net - Նվազագույնը 33 մարդ է զոհվել սիրիացի զինվորականների կողմից Դամասկոսի արվարձաններից մեկում` Ռանկուս բնակավայրում, բախումների արդյունքում, որը գրավել էին գրոհայինները, գրում է Jerusalem Post-ը: Տեղի բնակիչների խոսքով, տարածքը, որը շրջափակվել էր զորքերի կողմից, հինգշաբթի օրվանից տանկային հրաձգության է ենթարկվում: Ռանկուսը պաշտպանում են նախագահ Բաշար Ասադի հակառակորդները: Գրոհայինների դեմ պայքարում են չորրորդ դիվիզիայի ստորաբաժանումները: Վերջինիս հրամանատարն է Սիրիայի նախագահի եղբայր Մահերը: Հրաձգության արդյունքում փլուզվել են 10 բնակելի տներ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան:

Սիրիայում արդեն 10 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները: Ամեն օր տեղեկություններ են ստացվում մարդկային զոհերի մասին` ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի ընդհանուր թիվը 5 հազարից ավելի է: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ զինված աընդդիմության հետ բախումների արդյունքում զոհվել են ավելի քան 2 հազար զինծառայողներ և օրինապահ մարմինների աշխատակիցներ, ում դեմ պայքարում են լավ զինված գրոհայիններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---