Թուրքիան համաձայն չէ Իրանի դեմ` ԵՄ կողմից առաջարկված նոր պատժամիջոցներին

Թուրքիան համաձայն չէ Իրանի դեմ` ԵՄ կողմից առաջարկված նոր պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ հաշվի նստել Իրանի դեմ` ԵՄ կողմից առաջարկված նոր պատժամիջոցների հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան համաձայն չէ իրանական նավթի գնման դեմ ԵՄ կողմից ընդունված արգելքների հետ»,-հայտարարել է նա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստի ժամանակ, որը կայցել է Ստամբուլում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:

ԱԳ նախարարն ընդգծել է,որ Անկարան չի մասնակցեելու Իրանի դեմ որևէ պատժամիջոցների ընդունմանը, բացառությամբ նրանց, որոնք կհաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ընդ որում, նրանք Թեհրանին առաջարկելու են էներգետիկայի ոլորտում համագործակցություն:

Իրանը Թուրքիային է մատակարարում երկրում օգտագործվող նավթի մոտ 30 տոկոսը, ինչպես նաև բնական գազի զգալի ծավալներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---