Ռեժիսորների գիլդիան «Արտիստը» ճանաչել է 2011թ լավագույն ռեժիսորական աշխատանք

Ռեժիսորների գիլդիան «Արտիստը» ճանաչել է 2011թ լավագույն ռեժիսորական աշխատանք

PanARMENIAN.Net - Ռեժիսորների գիլդիան Միշել Խազանավիչուսի սև-սպիտակ համր «Արտիստ» ֆիլմը ճանաչել է 2011թ լավագույն աշխատանք: Գիլդիան հայտարարել է այդ մասին շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի ամենամյա արարողությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով Deadline-ը:

Լավագույ ռեժիսորական աշխատանք անվանակարգում մրցանակին հավակնում էին նաև Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Մարտին Սկորսեզեի 3D ձևաչափի արկածային «Ժամանակի պահապանը», Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» և Ալեքսանդր Պյենի ժամանակակից հոգեբանական «Ժառանգները» դրաման:

Լավագույն փաստագրական ֆիլմի ռեժիսորի կոչումը բաժին է հասել Ջեյմս Մարշին` «Նիմ նախագծի» համար: Այս ֆիլմի գլխավոր հերոսը Նիմ կապիկն է, որը բնակվել է գիտնական-կենդանաբանների ընտանիքում Մանհեթենի Ուեստ սայդում:

Ռեժիսորները որոշումը կայացնում են փոքր շրջանով, փակ դռների ետևում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---