Բենինի առաջնորդն ընտրվել է Աֆրիկյան միության նոր նախագահ

Բենինի առաջնորդն ընտրվել է Աֆրիկյան միության նոր նախագահ

PanARMENIAN.Net - Աֆրիկյան միության նոր նախագահ է դարձել Բենինի առաջնորդ Բոնի Յային, ով այս պաշտոնում փոխարինել է Հասարակածային Գիվենեայի նախագահ Թեոդորո Օբինագու Նգեմե Մբասոգոյին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ընտրությունները կայացել են ԱՄ հերթական 18-րդ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Սա բարձր մակարդակով առաջին հանդիպումն է` Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահվանից հետո, ով եղել է ԱՄ ստեղծողներից:

Իր ելույթում Յային երախտագիտություն է հայտնել աֆրիկյան պետությունների ղեկավարներին` ցուցաբերած վստահության համար: Նա միանգամից անդրադարձել է Սև մայրցամաքի սուր խնդիրներին: Բենինի առաջնորդը կոչ է արել բարդ հարաբերություններում գտնվող Սուդանի և Հարավային Սուդանի հանրապետություններին կարգավորել գոյություն ունեցող վեճերը: Բացի այդ Յային անհրաժեշտ է համարել Նիգերիայի և Սահելի շրջանում իրավիճակի կարգավորումը, որտեղ վերջերս, արմատական ուժերի գործողությունների արդյունքում, տեղի է ունեցել իրավիճակի սրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---