ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն արդեն Իրանում է` միջուկային ծրագրի քննարկման համար![]() 29 հունվարի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների պատվիրակությունը ժամանել է Իրան` այդ երկրի միջուկային ծրագրի քննարկման համար, հայտնում են իրանական ԶԼՄ-ը: Պատվիրակության այցի մասին տեղեկությունները հաստատել են նաև ՄԱԳԱՏԷ-ում: Ինչպես սպասվում էր, պատվիրակությունը գլխավորում է իրանական միջուկային ծրագրի գլխավոր փորձագետ Գերման Նակերտցը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը: Նախորդ տարվա նոյեմբերին Նակերտը զեկույցով հանդես է եկել Վիեննայում: Զեկույցում բերվում էին ատոմային ոլորտում իրանական հետազոտությունների ռազմական բնույթի մասին ենթադրյալ վկայություններ: Մասնավորապես, մասնագետը ներկայացրել է իրանցի պաշտոնյաների նամակագրության օրինակներ և Թեհրանի մոտ գտնվող Պարչին ռազմական համալիրի արբանյակային նկարներ: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Պարչինում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ չեն տարվում: ԱՄՆ և Արևմուտքի մի շարք պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ, որը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագիր անվամբ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` նշելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի ապահովման պահանջի բավարարմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |