Նախարար. 2012 թ. Հայաստանի 4 ազգային պարկերում կկատարվեն 506 մլն դրամի ներդրումներ

Նախարար. 2012 թ. Հայաստանի 4 ազգային պարկերում կկատարվեն 506 մլն դրամի ներդրումներ

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2012 թվականի գերակա խնդիրները, գլխավոր անելիքներն ու առաջիկա ծրագրերին: Հիմնական ծրագրերից է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, որի շրջանակում նախատեսվում է 200 հա անտառածածկ տարածքների մաքրում, մանրաձկան բացթողում և այլն:

Պահպանվող տարածքների հզորացում ծրագրով, ըստ նախարարի, նախատեսվում է իրականացնել «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումները` ներդրումների ծավալը հասցնելով 1,7 մլն եվրոյի:

«Այս տարի նոր ծրագիր կմեկնարկի, որով «Շիկահող» պետական արգելոցում 8.25 մլն եվրո ներդրումների շնորհիվ 5 տարում նոր գաղափարախոսությամբ նոր պահպանվող տարածք կստեղծվի` կենսոլորտային պահպանավայր: 12 համայնք լինելու են որպես շահառու համայնքներ, և այս համայնքներում ներդրվելու է 3 մլն եվրո»,- նշեց նախարարը:

Բնապահպանության նախարարությունը ծավալելու է նաև իրավաստեղծ գոծունեություն` հանդես գալով մի շարք օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ` այդ թվում օրենսդրական փոփոխություններ Սևանա լճի պահպանման, օգտակար հանածոներին արդյունահանման, բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու վերաբերյալ և այլն:

«Շարունակական գործունեություննեի շրջանակում Հայաստանի «Սևան», «Արփի լիճ», «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում կկատարվեն 506 մլն դրամի ներդրումներ: Կկատարվի ջրային օբյեկըտների և օդային ավազանի մոնիտորինգ, ինչպես նաև ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական վիճակի ուսումնասիրություն»,- ասաց Արամ Հարությունյանը: Բնապահպանության նախարարության նոր ծրագրերի շրջանակում նախատեսվում է բնության հուշարձանների սահմանների ճշգրտում, անձնագրավորում, Երևան քաղաքում էներգախնայող լուսավորության ծրագրի ներդրում ու Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ոչնչացում:

«Շարունակվելու է համագործակությունը բոլոր միջազգային կառույցների ու հիմնադրամների հետ: Այս տարվա բոլոր ծրագրերը հիմնականում լինելու են դրամաշնորհային»,- ասաց բնապահպանության նախարարը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---