Վրաստանի ԱԳՆ. Թբիլիսին չի կարողանա միջամտել իրադարձություններին Հարավային Օսեթիայում

Վրաստանի ԱԳՆ. Թբիլիսին չի կարողանա միջամտել իրադարձություններին Հարավային Օսեթիայում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին հարկ եղած դեպքում չի կարողանա միջամտել իրադարձություններին Հարավային Օսեթիայում, եթե իրավիճակը սրվի, հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան: «Մենք միջամտելու հնարավորություն չունենք: Մենք կաշխատենք ազդել իրադարձությունների վրա միջազգային մեխանիզմների միջոցով», ասել է Ջալագանիան:

Ավելի վաղ, Հարավային Օսեթիայի խորհրդարանի օրենքի, օրինականության ու տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահ Ամիրան Դյակոնովը հայտարարել էր, թե Հարավային Օսեթիայի իրավապահները չպետք է թույլ տան ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևայի պաշտոնակալումը:

«Մեկ անգամ արդեն եղել է զուգահեռ կառույցներ ստեղծելու փորձ, ես նկատի ունեմ այսպես կոչված այլընտրանքային կառավարությունը: Երկրորդ անգամ նման բան չպետք է տեղի ունենա՝ օրենքն ամեն ինչից վեր է »,-ասել է նա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---