Բանգլադեշում կրիկետային խաղի մրցավարը պատահմամբ սպանել է հանդիսատեսներից մեկին

Բանգլադեշում կրիկետային խաղի մրցավարը պատահմամբ սպանել է հանդիսատեսներից մեկին

PanARMENIAN.Net - Բանգլադեշում տեղի երկու թիմերի կրիկետի խաղը դատող մրցավարը պատահմամբ սպանել է հանդիսատեսներից մեկին

Ականատեսների խոսքով, խաղի ժամանակ դաշտ է դուրս եկել 15-ամյա Նազրուլ Իսլամը: Նա վազել է մրցավարի մոտ և սկսել բարձր վիճարկել նրա կողմից ընդունված որոշումներից մեկը: Վեճն արագ վերածվել է փոխադարձ վիրավորանքների, որից հետո դատավորը ցասումի մեջ խլել է խաղացողներից մեկի խաղափայտը և հարվածել դեռահասի գլխին, հաղորդում է Lenta.ru-ն:

Երկրպագուն ընկել է, բայց հետո կարոողացել է ոտքի կանգնել և ինքնուրույն գնալ տուն: Սակայն ավելի ուշ նա իրեն վատ է զգացել և գիշերը մահացել հիվանդանոցում արյունազեղումից:

Պատահարի փաստով ոստիկանությունը հետաքննություն է սկսել և հարցաքննության կանչել խաղի մրցավարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---