Իսկ ո՞վ երևանցիներին կվերադարձնի Մաշտոցի պողոտայի այգին. հաջորդ քաղաքապե՞տը

Իսկ ո՞վ երևանցիներին կվերադարձնի Մաշտոցի պողոտայի այգին. հաջորդ քաղաքապե՞տը

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոստացավ, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ կատարեց. Աբովյան փողոցի մայթերի մեծ խանութները, ռեստորանների ու սրճարանների բացօթյա հատվածներն ապամոնտաժվեցին։ Աբովյան փողոցի մայթերը կրկին լայն են, անցանելի, մաքուր ու սիրելի։ Բայց, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում, իսկ «բուտիկները»՝ քաղաքապետից հետո...

Ընդամենը տասն օր անց երևանցիներին մեկ այլ անակնկալ էր սպասվում։ Այս անակնկալը, սակայն, հաճելիների թվին դասել ոչ մի կերպ չի ստացվի։ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Եվ նորից ցույցեր, նորից բողոքներ... «Քաղաքի տերերը»՝ հասարակական ակտիվիստները, քաղաքապետից պահանջում են վերադարձնել հանրային այգին, հեռու մնալ կանաչ տարածքներից, բուծիկներն այլ վայրում «բուծել»։ Տարոն Մարգարյանը երևանցիներին վերադարձրեց իրենց ամենասիրելի փողոցներից մեկը։ Իսկ ո՞վ կվերադարձնի Մաշտոցի պողոտայի այգին. հաջորդ քաղաքապե՞տը։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---