Բագրատ Եսայան. Օրենքը պետք է գործի բոլորի համար և խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն

Բագրատ Եսայան. Օրենքը պետք է գործի բոլորի համար և խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն

PanARMENIAN.Net - Քաղաքական և միջազգային հետազոտություններ հայկական կետրոնում «Դաշնակցություն» խմբակցության անդամ Բագրատ Եսայանը «Ինչու չենք հաթահարում կոռուպցիան» խորագրով քննարմանը հայտարարել է, որ ընդհանոր առմամբ, կոռուպցիան հաղթահարելու համար, պետք է հաշվի առնել երեք բաղադրիչներ` հստակ քաղաքական կամք, օրենսդիր փոփոխություններ և հասարակության մասնակցության ապահովում: «Վերջին երկու ուղղություններով աշխատանքներ մասնակիորեն տարվում են, սակայն կեղծ բնույթ են կրում: Իսկ քաղաքական կամքը չի ձևավորվում և դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է այն ցուցադրել»,-ասել է նա: Այս առնչությամբ, նա բերել է քաղաքական կամքի խախտման օրինակներ, երբ նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն, իսկ նրանք առաջադրում են իրենց թեկնածությունը: «Քաղաքական կամքը կարող է դրսևորվել միայն այն ժամանակ, երբ օրենքը գործում է բոլորի համար»,-հայտարարել է նա:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը իր հերթին կարևորություն է տվել «հայակական կաշառակերության» այն խնդիրների բարձրաձայնմանը, որնոնք հանգեցնում են սոցիալ-տնտեսական խնդիրների, մասնավորապես` բազմաթիվ քաղաքացիների արտագաղթի: «Ոչ ոք պատասխանատվություն չի կրում կոռուպցիայի համար, այդ թվում` նախագահը, ով այդ բուրգի գագաթնակետին է»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---