ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը տոնում է հիմնադրման 10-ամյակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում տեղի է ունեցել հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր է հանձնել համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը շնորհավորել է քաղծառայողներին` համակարգի 10-ամյակի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության, բարձր պատասխանատվության համար, ինչը լավագույն օրինակն է նրա, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացիական ծառայողը: «Ես ուզում եմ ի դեմս Ձեզ` շնորհակալություն հայտնել նաև բազմահազար մյուս այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի իրենց գործունեության, նվիրվածության համար»,- ասել է ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանում ներդրվել է 2002թ. հունվարից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Այսօր համակարգում 47 պետական մարմիններ են` քաղաքացիական ծառայության թվով 7643 պաշտոններով: Անցած 10 տարիներին համակարգում կայացել է մոտ 8 հազար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---