Ջիբրալթարի շախմատի առաջնությունում Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել![]() 1 փետրվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31 Ջիբրալթարի միջազգային շախմատային առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչները մրցակիցների հետ ոչ ոքի են խաղացել: Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Նարանյան Հոպալի, Գաբրիել Սարգսյանը` Լելա Ջավախիշվիլիի հետ: Այս տուրից հետո, Մովսիսյանը հավաքել է 6 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Նա առաջատար Հոու Իյֆանին զիջում է 0.5 միավորով: Սարգսյանն իր 5 միավորով 44-րդ հորիզոնականում է: Մեկ այլ հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ֆելիպե էլ Դեբսի նկատմամբ: Հակոբյանը ունի 6 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |