Հայաստանի արտարժույթի շուկայում 2012թ. հունվարին դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով

Հայաստանի արտարժույթի շուկայում 2012թ. հունվարին դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով

PanARMENIAN.Net - 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության

սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 3.6% և 1.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 3.4% և 1.2%:

2012թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.53 դրամ, ինչը 6.2%-ով գերազանցել է 2011թ. հունվարի համապատասխան ցուցանիշը` 364.95 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---