ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Դեռեւս վաղաժամ է խոսել Եվրոպական Միությանը (ԵՄ) Հարավային Կովկասի երկրների լիիրավ անդամակցության հնարավորության մասին: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է դեռ լուրջ ճանապարհ անցնեն ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար: Այդ մասին ավելի առարկայորեն հնարավոր կլինի խոսել Եվրոպայի Խորհրդին անդմակցելիս տարածաշրջանի երկրների ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգի գործընթացի լիակատար ավարտից հետո, ասել է փոխխոսնակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---